Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աստվածային կարողություն

Աստվածային կարողություն
03.04.2026 | 21:59
Ապրիլի 4

Ես ամենագետ և ամենազոր եմ. Իմ ձեռքում են ձեր բոլոր գործերը: Այդ գործերը կատարելու համար Ես ներդրում եմ Իմ Աստվածային կարողությունը և Իմ Աստվածային զորությունը: Ամեն հրաշագործություն չէ, որ կարելի է կատարել մեկ վայրկյանում, ինչպես որ շատ հաճախ կարծում են մարդիկ:
Մի՞թե Իմ աշակերտ Պետրոսը մի վայրկյանում ձկնորսից փոխվեց ու դարձավ ուսուցիչ ու առաջնորդ. Ես նրան փոփոխում ու կերտում էի անգամ իր պարտության ժամանակ, որպեսզի նա լիներ այն, ինչ որ դարձավ:
Շատախոս, հախուռն խառնվածքով այդ հանդուգն մարդը, որ պատրաստ էր իր հետևից տանել մյուս աշակերտներին, չէր կարող դառնալ այս զորավոր մարդը, եթե չսովորեր ճանաչել իր տկարությունը: Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին:
Պետրոսը, որ, ի վերջո, հզոր ուժ դարձավ Ինձ համար. ով բոլորից ավելի հաստատեց Իմ Եկեղեցին, ի սկզբանե բնավ էլ այն Պետրոսը չէր, որ ասաց.
«Դու ես Քրիստոսը` Աստծո Որդին»:
Այլ այն Պետրոսն էր, որ ուրացավ Ինձ:
Նա, որ իր նվաստացման ու զղջումի ժամին Իմ ներումի փորձությունը ապրեց, ամենից լավ կարող է խոսել Իմ մասին` իբրև Փրկչի:
Երկնքի արքայությունը կարող են քարոզել միայն նրանք, ովքեր սովորել են գնահատել արքայության հեղինակությունը:
Անհրաժեշտ էր, որ Իմ աշակերտները բազմակողմանի կրթություն ստանային:
ՈՒրեմն ուրախ եղեք ու ցնծացեք:
Սիրում եմ ձեզ:
Չեմ ենթարկի ձեզ անգամ մի ավելորդ փորձության:
Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ